83-ամյա նախկին քահանան գեյ-պոռնոյի աստղ է դարձել

19:05   13 մարտի, 2018

Նախկին քահանա Նորմ Սելֆը 83 տարեկանում դարձել է գեյ-պոռնոյի աստղ։ Անցած շաբաթ տղամարդն առաջին անգամ նկարահանվել է գեյ–պոռնոյում եւ դարձել ամենատարեց պոռնոաստղն աշխարհում, հաղորդում է Perezhilton-ը:

Սելֆը ֆիլմում հետեւում է երկու երիտասարդ դերասանների եւ ձեռնաշարժությամբ զբաղվում.

«Դա հրաշալի էր։ Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Նկարահանումներն ընթացել են գյուղական վայրում՝ շրջապատված սիրող, կոմպետենտ եւ օգնության պատրաստ եղբայրներով, որոնք ձգտում են կիսվել հաճույքի ապաքինող ուժի մասին լավ լուրով»,-պատմել է նա։

Տարեց պոռնոդերասանը հաստատում է, որ ծեր տարիքում իր ինտիմ կյանքն ավելի լավացել է.

«Տխուր եւ վիրավորական է, որ հասարակությունը տարեցներին ոչ սեքսուալ է համարում»,-կարծում է նա։

Նորմ Սելֆը մասնակցել է կորեական պատերազմին, իսկ 1960-ական թվականներին քահանա է եղել։ Ավելի ուշ նա Body Electric School հաստատությունում կուրսեր է անցել (այն «էրոտիկ կրթությամբ» է զբաղվում), իսկ հիմա նա տանտրայի դասեր է տալիս։



© NEWS.am STYLE