Լիլիթ Հովհաննիսյանի «կամակոր» զգեստը

20:43   13 մարտի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել:

Լուսանկարներում Լիլիթը երկնագույն զգեստով է, որի հեղինակը, ի դեպ, հենց ինքն է:

Երգչուհու լուսանկարների շարքը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Նկարահանման օրը այս զգեստն այնքան քնքուշ էր ու փափուկ, ասես «ինքը» չէր այն «կամակորը», որ պատրաստման ողջ ընթացքում ինձ ոչ մի կերպ չէր ուզում ենթարկվել»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը օրեր առաջ իր երկրպագուներին ներկայացրեց նոր երգի՝ «Balkan song» տեսահոլովակը, որն էլ 5 օրում 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել:



© NEWS.am STYLE