«Սեքսուալ կինը տգեղ չի կարող լինել». Հայկո Հովհաննիսյան

12:08   14 մարտի, 2018

Կանանց մեկամսյակը շարունակվում է, ինչը նշանակում է, որ NEWS.am STYLE-ը շարունակելու է բլից հարցերի միջոցով պարզել, թե հայտնի տղամարդիկ ինչպիսի աղջիկների են նախընտրում, նրանց որ հատկանիշները չեն սիրում եւ ում են նվերներ արել մեկամսյակի առթիվ: Այսօր մեր հարցերին պատասխանել է դերասան Հայկո Հովհաննիսյանը:

Հայկո, շիկահերնե՞ր, թե՞ սեւահերներ:

Սեւահերներին եմ նախընտրում:

Կինը գրավիչ է, երբ...

Երբ խնամված է:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկը մեծամիտ է կամ՝ մանկամիտ:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Ինձ դուր գալու համար պետք է լինի խելացի, խնամված ու սեքսուալ :)

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Նազենի Հովհաննիսյան:

Շատ բարդ ընտրություն :) Միանշանակ՝ Քիմ Քարդաշյան:

Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...

Անկեղծ ասած՝ այդ հարցի շուրջ չեմ մտածել…

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Միանշանակ՝ սեքսուալ, որովհետեւ սեքսուալ կինը տգեղ չի կարող լինել:

Փոքր տարիքում սիրահարված ես եղել

Փոքր տարիքում շատ եմ սիրահարվել :)

Ո՞ւմ ես նվերներ արել/անելու այս մեկ ամսվա ընթացքում:

Ինձ հարազատ կանանց եւ աղջիկներին: Շատ կցանկանայի մայրիկիս նվեր անել, որին աննկարագրելի շատ եմ սիրում, բայց չեմ կարող, որովհետեւ Հայաստանում չէ:

Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:

Ես մեր աղջիկների արտաքինը շատ եմ հավանում, ուղղակի կցանկանայի, որ կոմպլեքսավորված չլինեին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հայկո Հովհաննիսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE