Հինգ բան, որ պետք է իմանալ սիրո մասին

13:05   15 մարտի, 2018

Սերը պատասխանատվություն է, ոչ թե իրավունք

Սերը պահպանելու համար հարկավոր է միշտ հիշել դրա մասին, գիտակցել սեփական պատասխանատվությունը: Դա նման է մշտապես պայուսակում ձու տանելու, երբ պետք է անընդհատ հետեւես, որ այն չկոտրվի: Պետք է անընդհատ մտածեք ձեր գործողությունների մասին, թե դրանք ինչպես կանդրադառնան սիրելիի վրա, որն ավելի փխրուն է, քան ձուն: Եթե պատրաստ չեք իսկական ջանքեր գործադրել, դժվարին զրույցներ վարել եւ փոխզիջումներ գտնել, ուրեմն պատրաստ չեք սիրո պատասխանատվությանը: Կարող եք պայքարել սիրո համար, բայց չեք կարող ստիպել նրան սիրել ձեզ: Սիրո էությունը տալու մեջ է, ոչ թե վերցնելու այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Սերը պետք է ժամանակի ընթացքում փոխվի

Դուք, վստահաբար, 10 տարի շարունակ միեւնույն սանրվածքով չեք կամ նույն պայուսակը չեք գործածում: Գուցե նաեւ ձեր հարաբերությունների ոճը փոխելու ժամանակն է... Շատերն ակնկալում են, որ զուգընկերը կայուն եւ մշտական կլինի, հենարան, քանի դեռ մենք որոնումների մեջ ենք եւ ինչ-որ նոր բան ենք փորձում: Բայց այդպես ձանձրալի է: Ձեր հարաբերություններին եւ միմյանց զարգանալու եւ փոփոխությունների ազատություն տվեք: Դա ընդունեք վստահությամբ, ոչ թե դժգոհությամբ:

Դուք ինքներդ եք սեր ընտրում

Սիրահարվածությունը կարող է անկառավարելի զգացմունք թվալ, բայց սերն այն է, ինչ ինքներդ եք ընտրում: Դուք ինչ-որ բան եք զգում մարդու հանդեպ, բայց միայն դուք կարող եք որոշել, թե այն ինչպես կազդի ձեր կյանքի վրա: Ամեն օր, ամեն ժամ դուք եք որոշում, թե ինչի եք պատրաստ եւ ինչ եք անելու այդ մարդու համար: Այդ պատճառով անցնում ենք հաջորդ կետին:

Սերը չի կարող անցնել

Կարող է անցնել միմյանց համար ինչ-որ բան անելու ձեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Պետք չէ ինքներդ ձեզ համոզել, որ տարբեր եք դարձել: Պարզապես դադարել եք ջանալ:

Դուք եք կառավարում սերը, ոչ թե նա՝ ձեզ

Ասում են՝ մենք չենք ընտրում՝ ում սիրել: Իբր՝ սերը դաժան է: Բայց ո՛չ: Սերը ձեր պատասխանատվությունն է: Իսկ այն, թե ում կսիրեք, կախված է ձեր ուղեղից, մարմնից եւ հոգուց: Եթե նորմալ ինքնագնահատական ունեք, լավ հոգեվիճակ, ապա ճիշտ մարդու կսիրեք:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE