Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ խոսել է իր երեխաների մասին

11:35   14 մարտի, 2018

Անցած տարվա դեկտեմբերին 42-ամյա Էնրիկե Իգլեսիասն ու 36-ամյա Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնող են դարձել։ Աստղերը երկվորյակ են ունեցել՝ տղա ու աղջիկ, որոնց անվանել են Նիկոլաս ու Լյուսի։ Նրանք դեռ հանրությանը չեն ներկայացել իրենց երեխաների հետ ու մամուլի հետ նույնպես այս թեմայի շուրջ չեն հաղորդակցվել։

Էնրիկեն հիմա հյուրախաղերի է: Ինչպես հայտնում է Seacoastecho.com-ը, վերջերս Բուդապեշտում համերգի ժամանակ հայտնի երգիչը բեմից խոսել է իր երեխաների մասին:

«12 շաբաթ առաջ ես հայր դարձա: Եվ միանգամայն համոզված կարող եմ ասել, որ 2 գլխավոր բան կա՝ սերը երեխաներիս նկատմամբ, նրանց սարսափելի շատ եմ սիրում: Իրականում 3 բան կա՝ սիրում եմ նաեւ ընկերուհուս եւ չափազանց շատ՝ ձեզ, բոլորիդ, որ այսօր եկել եք»,- ասել է երգիչը:

A post shared by Enrique Iglesias (@enriqueiglesias) on



© NEWS.am STYLE