Ինչպես է Ալեքսիս Օհանյանը դստերը սովորեցնում լողալ

11:05   14 մարտի, 2018

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram–ում հրապարակել է գեղեցիկ լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են Ալեքսիս Օհանյանը եւ դուստրը՝ Օլիմպիան, լողավազանում լողալ սովորում։ Ի դեպ, լուսանկարում երեւում է նաեւ, թե ինչպես է ետին պլանում նստած Սերենա Ուիլյամսն ուշադիր հետեւում ամուսնու եւ դստեր գործողություններին։

Ի դեպ, Սերենա Ուիլյամսն ունի հագուստի սեփական բրենդը, բայց հայտնի թենիսիստուհին որոշել է ավելի հեռուն գնալ եւ ստեղծել սեփական կոսմետիկայի շարքը, որը կոչել է Aneres (Սերենա անունը հակառակ, չնայած հայկական տարբերակը ավելի ինտրիգային է հնչում :))

36-ամյա մարզուհին շուտով կներկայացնի կոսմետիկան, որում ներառված են մաշկի կրեմ, դիմահարդարման համար նախատեսված ապրանքներ, շրթներկ, թարթչաներկ եւ պարֆյում։



© NEWS.am STYLE