Լեդի Գագային ամուսնու հետ նկատել են Մալիբուի լողափին

12:35   14 մարտի, 2018

Փետրվարի սկզբին Լեդի Գագան հիվանդության պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայության համերգները։ 31-ամյա հայտնի երգչուհին իր Instagram -ում հրապարակել էր հաղորդագրություն այն մասին, որ չեղարկում է շրջագայությունն, ու գանգատվել լուրջ ցավերից.

«Ես չեմ կարող նկարագրել, թե որքան վշտացած ու հիասթափված եմ իմ կայացրած որոշման պատճառով, բայց բժիշկները ինձ խորհուրդ են տվել դադարեցնել շրջագայությունն, ու ես չեմ կարողանա ելույթ ունենալ իմ Joanne World Tour շրջագայության վերջին մի քանի համերգներում։ Ես բոլորիդ սիրում եմ, ես անպայման կգամ ձեր քաղաք, բայց հիմա ես պետք է ուժերս վերականգնեմ։ Սիրում եմ Ձեզ»,- հայտնել է Գագան։

Ըստ հայտարարության՝ Գագան «տառապում է ուժեղ ֆիզիկական ցավից, որն ազդում է ելույթ ունենալու նրա ունակության վրա»։

Երգչուհուն երեկ ամուսնու՝ իր գործակալ Քրիստիան Կարինոյի հետ նկատել են Մալիբուում։

Սկզբում պապարացիները «բռնացրել» են երգչուհուն օրգանական ապրանքների (ժողովրդի շրջանում հայտնի որպես «բիո») խանութի մուտքի մոտ։

Ապա Գագան սիրեցյալի հետ հանգստացել է լողափին։



Նրանց է միացել ընկերուհին (պապարացիների նկարները, կարծես թե, բեմադրություն են հիշեցնում)։




Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE