Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը բաժանվել են

13:10   14 մարտի, 2018

Այսօր, կարծես թե, բաժանությունների օր է։ Զեյն Մալիկը եւ Ջիջի Հադիդը խզել են հարաբերությունները: Այժմ էլ հաղորդվում է, որ Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերն են որոշել կրկին բաժանվել։

Զույգն իր հարաբերությունները վերականգնել էր մի քանի ամիս առաջ, իսկ Ջասթինը, որը դադարել էր խմել, ծխել, զվարճանալ եւ իրեն վատ պահել, սկսել էր եկեղեցի գնալ եւ լրջորեն բարելավել հարաբերությունները Գոմեսի հետ։ Սակայն, ըստ խոսակցությունների, այս անգամ հարաբերությունների խզման նախաձեռնողը դարձել է Գոմեսը, որի վրա ազդել են, կարծես թե, իր մոր խոսակցությունները, որը տանել չի կարողանում Բիբերին։

Երգչուհին նաեւ մշտապես պայքարում է դեպրեսիայի դեմ, այդ պատճառով իրեն բացասաբար է զգում հարաբերություններում։ Միանգամից երկրպագուների համար նշենք, որ աստղերը պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել։ Սատանան էլ չի կողմնորոշվում այս աստղերի հարցում…

Աղբյուրը՝ The Sun

Լուսանկարները՝  REX, Shutterstock, WireImage



© NEWS.am STYLE