Քիմ Քարդաշյանն իր կոսմետիկ շարքի գովազդում՝ մոր եւ տատիկի հետ

13:34   14 մարտի, 2018

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Ամսագրին տված հարցազույցում 37-ամյա հայուհին պատմել է ամուսնու՝ Քենյու Ուեսթի, երեք երեխաների՝ դստրերի՝ Նորթի ու Չիկագոյի, եւ որդու՝ Սեյնթի, փոխնակ մոր եւ առողջական խնդիրների մասին։

Եվ մինչ Քիմի երկրպագուներն ուշադրությամբ ուսումնասիրում են հայուհու նոր ֆոտոսեսիան եւ հարցազրույցը, Քիմն Instagram-ում հրապարակել է իր բյութի բրենդի գովազդից լուսանկար, որում նկարահանվել են ինքը՝ Քիմը, մայրը՝ 62-ամյա Քրիս Ջեները, եւ տատիկը՝ 83-ամյա Մերի Ջոն:

«Շնորհակալություն, մայրիկ եւ տատիկ, դուք լավագույն մոդելներն եք, որ համաձայնել են հանուն ֆոտոսեսիայի շիկահեր դառնալ», - գրել է Քիմը:

Ի դեպ, Քիմի նոր արտադրանքը կոնսիլեր է (ծածկող կրեմ), որը կներկայացվի 16 երանգներով, ունի երիտասարդնող ազդեցություն եւ նախատեսված է 20-80 տարեկան կանանց համար:



© NEWS.am STYLE