Նիկոլաս Քեյջը կհնչյունավորի մուլտիպլիկացիոն Սուպերմենին

15:36   14 մարտի, 2018

Նիկոլաս Քեյջը կհնչյունավորի մուլտիպլիկացիոն Սուպերմենին։ 54-ամյա դերասանը Սուպերմենի հայտնի երկրպագուներից է։ Նա երկար ժամանակ համարվում էր 1938 թվականին թողարկված Սուպերմենի մասին առաջին կոմիքսի սեփականատերը, որը աճուրդում վաճառել էր 2.1 միլիոն դոլարով։ Իսկ դերասանի որդու անունը Քալ Էլ է։


USA Today-ի փոխանցմամբ՝ 1990-ականներին դերասանը պետք է նկարահանվեր այս կերպարում, իսկ ռեժիսորը Թիմ Բերթոնը պիտի լիներ: Ֆիլմն այդպես էլ չհայտնվեց էկրաններին, բայց դրա ստեղծման պատմությունը դարձավ հոլիվուդյան լեգենդ:

Այժմ դերասանը հնարավորություն է ստացել վերադառնալ կերպարին, նա կհնչյունավորի նրան «Երիտասարդ տիտաններ, առա՛ջ» անիմացիոն ժապավենում: Նոր մուլտիպլիկացիոն ֆիլմի սյուժեի համաձայն՝ The Cartoon Network-ի անիմացիոն սերիալի «Երիտասարդ տիտաններ, առա՛ջ» անիմացիայում Բեթմենի օգնական Ռոբինը, այլմոլորակային մարտիկ Ստարֆերը, ինֆանտիլ քամելեոն Բիստբոյը եւ ուրիշներ, երազելով շոու բիզնեսում հռչակի մասին, հոլիվուդյան ռեժիսորին համոզել են իրենց նկարահանել իր ֆիլմում։

Այլ կերպարներին եւս կհնչյունավորեն հայտնի դերասաններ եւ երաժիշտներ՝ Քրիստիան Բեյլը Ջեյդ Ուիլսոնին կհնչյունավորի, Հոլզին՝ հրաշք կնոջը, Կանաչ լապտերին՝ ռեփեր Lil Yachty-ն։ Դետստրուոկին կհնչյունավորի Ուիլ Արնետը, որը հնչյունավորել էր Բեթմենին «Լեգո» Ֆիլմում։ Կլինեն նաեւ այլ ծանոթ կերպարներ, օրինակ, Ռոբին եւ Քիբորգը:



© NEWS.am STYLE