Լոֆեր. սեզոնի ամենանորաձեւ ցածրակրունկները

14:26   14 մարտի, 2018

Բարձրակրունկ կոշիկները գնալով հետին պլան են մղվում՝ իրենց տեղը զիջելով ավելի հարմարավետ կոշիկներին: Դրանցից են լոֆերները, որոնք հատկապես այս գարնանը շատ արդիական են:

Շնորհիվ յուրահատուկ դիզայնի՝ դրանք սազում են ինչպես դասական, այնպես էլ առօրյա հագուստի հետ:

Գրասենյակային աշխատանքի կամ պաշտոնական հանդիպումների գնալիս ընտրեք դասական գույների լոֆերներ, իսկ առօրյայի համար նախապատվությունը տվեք տարբեր գույների լոֆերներին:

Կոշիկի այս տեսակը շատ պրակտիկ է, հարմարավետ եւ, ամենակարեւորը, ոճային: Միանշանակ, դրանք այս գարնան must have-ն են:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE