Թափանցիկ զգեստով Անժելա Սարաֆյանը՝ Esquire ամսագրի երեկույթին

15:45   14 մարտի, 2018

Esquire հայտնի ամսագիրն այսպիսի մի խորագիր ունի՝ Mavericks of Hollywood (Հոլիվուդի «այլակարծիք» աստղերը), որի շրջանակներում ներկայացնում է հայտնի արտիստների, որոնք կարծրատիպեր են կոտրում:

Ի ուրախություն մեզ՝ այս տարի այդ ցուցակում է հայտնվել հայազգի դրեասանուհի Անժելա Սարաֆյանը, որն Esquire's 2018 Mavericks of Hollywood երեկույթին ներկայացել է կարմիր թափանցիկ զգեստով:

Ճիշտ է՝ միջոցառումը տեղի է ունեցել փետրվարին, սակայն Անժելայի լուսանկարները նրա Instagram-ի էջում միայն այսօր են հայտնվել:

Հիշեցնենք, որ վերջերս Անժելան մասնակցել է Էլթոն Ջոնի՝ «Օսկարի» արարողությունից հետո կազմակերպած հավաքույթին:

Westworld սերիալի աստղը ներկայացել է նարնջագույն երեկոյան զգեստով` զարդարված փայլերով:

Լուսանկարները՝ Getty Images, Just Jared



© NEWS.am STYLE