Թոփ մոդել Բելլա Հադիդը՝ Dior-ից զգեստով Լոս Անջելեսում

16:41   14 մարտի, 2018

Մինչ մամուլը քննարկում է Ջիջի Հադիդի եւ Զեյն Մալիկի բաժանությունը, Ջիջիի կրտսեր քրոջը՝ Բելլային նկատել են Արեւմտյան Հոլիվուդում։

21-ամյա թոփ մոդելը հայտնվել է սպիտակ շապիկով եւ գույնզգույն տաբատով (Dior-ի Աշուն 2018 հավաքածուից)։



Հիշեցնենք, երեկ տեղեկություն էր տարածվել, որ 2015թ.-ին Լոնդոնում, երեկույթներից մեկի՝ ավելի կոնկրետ LOVE Magazine-ի երեկույթի ժամանակ, Բելլա Հադիդին եւ Ստելլա Մաքսվելիին միասին համբուրվելիս են նկատել:

«Այն ժամանակ նրանք չէին կարողանում աչք կտրել միմյանցից: Խնջույքի մասնակիցների մոտ ազատ համբուրվում էին: Այդ դեպքից հետո նրանք հաճախ են հանդիպում, անկախ այն փաստից, որ Բելլան սիրային կապեր ունի տղամարդկանց հետ: Բելլայի եւ Ստելլայի հարաբերությունները կրում են միմիայն սեքսուալ բնույթ: Նրանք հաճախ են միասին ժամանակ անցկացնում երեկույթների ժամանակ, բայց չեն բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին, քանզի նրանք երկուսն էլ հայտնի են դարձել, եւ Բելլան զգուշանում է իր ձեռք բերած իմիջի համար», - հայտնել է աղբյուրը:


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարը՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE