Գայթակղիչ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում հայտնի ոսկերչական բրենդի երեկույթին

17:06   14 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանն այսօր հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ նկարահանվել է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար: Ամսագրին տված հարցազույցում 37-ամյա հայուհին պատմել է ամուսնու՝ Քանյու Ուեսթի, երեք երեխաների՝ դստրերի՝ Նորթի ու Չիկագոյի, եւ որդու՝ Սեյնթի, փոխնակ մոր եւ առողջական խնդիրների մասին։ Եվ մինչ Քիմի երկրպագուներն ուշադրությամբ ուսումնասիրում են հայուհու նոր ֆոտոսեսիան եւ հարցազրույցը, աստղը հայտնվել է հայտնի ոսկերչական բրենդի՝ Lorraine Schwartz's-ի երեկույթին Լոս Անջելեսում։



37-ամյա հայուհին հայտնվել է սպիտակ հագուստով։

Ի դեպ, սա նույն այն ապրանքանիշն է, որը Քանյե Ուեսթի պատվերով Քիմի համար հարսանեկան մատանի էր պատրաստել:


Քիմը եւ ապրանքանիշի դիզայները

Եվ այլ հյուրեր


Քիմի մայրը նույնպես այնտեղ էր


Հայուհին՝ 44–ամյա հմայիչ Հայդի Քլումի հետ



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարը՝ Getty-ի



© NEWS.am STYLE