«Дом 2»-ի մասնակից նախկին քահանան ծեծում էր իր կնոջը

18:10   14 մարտի, 2018

Վալտեր Սոլոմենցեւը «Дом 2» նախագծում է հայտնվել նախորդ տարվա ապրիլից՝ լքելով կնոջը՝ Գալինային, եւ նրա ուսերին թողնելով իր վերցրած վարկերի մարումը: Նախկին քահանայի կինն արդյունքում մարմնավաճառ է դարձել, սակայն հետո դարձի է եկել ու գնացել եկեղեցում ծառայելու: Իսկ Վալտերը նախագծում նոր սիրուհի է գտել, մինչ Գալինան շարունակում է սարսափելի պայմաններում ապրել իր երկու երեխաների հետ: Կինը շուտով պատրաստվում է իր երրորդ երեխային լույս աշխարհ բերել: 

Եվ հիմա Գալինան պատմել է, որ իր նախկին ամուսինն իրեն ծեծել է.

«Նա ծեծում էր ինձ, երբ ես հարցեր էի տալիս իր սիրուհիների մասին կամ խնդրում ցույց տալ սոցցանցերում իր էջերը: Դա նյարդայնացնում էր նրան եւ հունից հանում: Կարող էր մազերիցս բռնել եւ գլուխս պատին հարվածել կամ խեղդել»,- պատմել է կինը՝ հավելելով, որ ամուսինն այդ ընթացքում եկեղեցում ծառայելիս է եղել:

«Նախկինում ծեծից հետո սկսում էր լաց լինել եւ ներողություն խնդրել: Բայց ես հիմար էի, որ հանդուրժում էի այդ ամենը», - Գալինայի խոսքերն է մեջբերում «Дом-2»-ի կայքը:



© NEWS.am STYLE