Քորթնի Քարդաշյան. «Կարոտում եմ քեզ»

21:43   14 մարտի, 2018

38-ամյա Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր սեքսուալ լուսանկար է հրապարակել՝ քույրերի հետ Տոկիո կատարած իրենց այցելությունից: Լուսանկարն արված է պատուհանի մոտ, որտեղից երևում է քաղաքը:

38-ամյա ռեալիթի շոուի աստղը իր տեղադրած լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Կարոտում եմ քեզ» (Miss you):

Լուսանկարում երեք երեխաների մայրը ցուցադրել է իր գեղեցիկ և սլացիկ ոտքերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քորթնի Քարդաշյանին «բռնացրել էին» սիրեկանի՝ 24-ամյա Յունես Բենջիմի հետ Լոս Անջելեսում:

Նշենք, որ 38-ամյա Քորթնին հանդիպում է 24-ամյա Յունեսի հետ 2017 թվականից: Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել, երբ զույգը զվարճանում էր Կաննի կինոփառատոնի ընթացքում: 



© NEWS.am STYLE