Ստոքհոլմում բացվել է ամենաբարձր կարուսելը

16:16   7 մայիսի, 2013

Ստոքհոլմում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը, որը կոչվում է «Խավարում»:

Ըստ Daily Mail-ի, ատրակցիոնի բարձրությունը գերազանցում է 120 մետրը: Կարուսելը նախատեսված է 24 հոգու համար եւ մեծ ճանաչում է վայելում Ստոքհոլմի կենտրոնում գտնվող Գրենա Լունդ ժամանցի զբոսայգում: «Խավարում» ատրակցիոնի առավելագույն պտույտը կազմում է ժամում 70 կմ: Ըստ զբոսայգու ղեկավարության, կարուսելից բացվում է քաղաքի կենտրոնի լավագույն տեսարանը: Ատրակցիոնը փորձարկած առաջին այցելուն դարձել է շվեդական տիեզերագնաց Արնե Քրիսթեր Ֆուգլեսանգը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Գրենա Լունդի մոտ բացվել է հանրահայտ ABBA խմբի ինտերակտիվ թանգարանը:



© NEWS.am STYLE