Քենդալ Ջեները ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարի շապիկին

23:55   14 մարտի, 2018

Քենդալ Ջեները նկարահանվել է ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Այն վերնագրված է այսպես. «Ես ոչինչ չունեմ թաքցնելու»:

Ամսագրի համարում տրված հարցազրույցում 22-ամյա Քենդալն ասել է, որ հանդիպում է բասկետբոլիստ Բլեյք Գրիֆֆինի հետ, այսպիսով հերքել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին ասեկոսեները: Նա ավելացրել է, որ ցանկանում է մայրանալ 28-29 տարեկան հասակում:

Անդրադառնալով իր սեռական կողմնորոշման հարցին 22-ամյա մոդելն ասել է, որ հակառակ իր քույրերի, որոնց անձնական կյանքը հասարակության համար բաց է, նա թաքցնում է և ամեն անգամ ցույց չի տալիս իր բոյֆրենդին: Քենդալն այդ առումով զուսպ է: Նրա մեջ տղամարդկային էներգիան շատ է, նրա շարժուձևը՝ ավելի կոպիտ, սակայն նա միասեռական չէ և ոչինչ չունի թաքցնելու:

Քիմ Քարդաշյանի 22-ամյա քույրը խոսել է նաև իր հետաքրքրությունների մասին: Նա մանուկ հասակից սիրում է ձիավարությամբ զբաղվել: Այժմ նա ունի երկու ձի: Քենդալը նաև մեդիտացիա է անում, քանզի նա ունի հագեցած և լարված ժամանակացույց, իսկ մոդելը պետք է կարողանա հանգստություն պահպանել:

Հիշեցնենք, որ վերջերս Քենդալ Ջեները լուսանկարվել էր կորեական Vogue-ի շապիկի ու էջերի համար:

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE