«Չեմ սիրում, երբ աղջիկը խառնվում է տղամարդու գործերին». Վլադիմիր Արզումանյան

12:06   15 մարտի, 2018

Ուզեն տղամարդիկ, թե ոչ՝ կանանց մեկամսյակը դեռ շարունակվում է:) Այնպես որ՝ շարունակեք ձեր նվերներով ուրախացնել ձեր սիրելիներին :)

Իսկ NEWS.am STYLE-ը շարունակում է աղջիկների վերաբերյալ հարցուփորձ անել հայտնի տղամարդկանց: Մեր այսօրվա զրուցակիցը «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի դեռեւս առաջին ու միակ հաղթողն է: Իհարկե, խոսքը Վլադիմիր Արզումանյանի մասին է, որը մեզ պատմել է, թե ում է անակնկալ մատուցել մեկամսյակի ընթացքում եւ որ հատկանիշներն է գնահատում աղջիկների մեջ:

Վլադիմիր, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Շիկահերներին:

Կինը գրավիչ է, երբ...

Երբ իրեն ճիշտ գնահատել գիտի:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկը խառնվում է տղամարդու գործերին:

Քեզ դուր գալու համար աղջիկը պետք է լինի...

Ինձ դուր գալու համար աղջիկն ամենակարեւորը պետք է լինի լավ մարդ եւ նույնքան կարեւոր է, որ լինի խելացի:

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Մոնիկա Բելուչի:

Միանշանակ՝ Մոնիկա Բելուչի:

Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...

Բոլոր այն մարդկանց, որոնք սիրում եւ գնահատում են իմ աշխատանքները: Անկեղծ՝ բոլորին շատ սիրում եմ:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցիկ, թե՞ սեքսուալ:

Նախընտրում եմ, որ աղջիկը լինի գեղեցիկ, խելացի ու լավ մարդ :)

Ո՞ւմ ես մեկամսյակի ընթացքում նվերներ մատուցել/ մատուցելու:

Մայրիկիս, քույրիկիս եւ իմ ընտրյալին:

Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:

Ոչինչ… Հայ աղջիկներն ամենասիրունն ու ամենալավն են աշխարհում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վլադիմիր Արզումանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE