Քայլի Ջեները կրկին ցույց է տվել դստերը

11:35   15 մարտի, 2018

Քայլի Ջեները կրկին ցույց է տվել դստերը, որը ծնվել է նախորդ ամիս։
Ռեալիթի-շոուի 20-ամյա աստղը մի քանի լուսանկար է հրապարակել է Snapchat-ում։

Ավելի վաղ Քայլի Ջեները ցուցադրել է իր կես միլիոն դոլար արժողությամբ նոր Ferrari-ն։
Քիմ Քարդաշյանի քույրն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է մեքենան։

«Տանում եմ իմ նոր գեղեցկուհուն»,-նկարագրությունում նշել է ռեալիթի շոուի աստղը (ճիշտ է՝ «գեղեցկուհու» փոխարեն նա լրիվ այլ բառ է օգտագործել, բայց մենք չենք գրում այն՝ ցենզուրայից ելնելով)։

Իսկ La Ferrari շարքի շքեղ մեքենան արտադրվել է սահմանափակ քանակով՝ միայն 500 օրինակով։ 
Մեքենան նրան նվիրել է ընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, որը խոստացել էր Քայլիին նվեր անել իրենց դստեր՝ Սթորմիի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Քայլին էլ, իր հերթին, ցանկություն է հայտնել, որ մեքենան բացառապես սեւ գույն լինի։



© NEWS.am STYLE