Ի՞նչ անակնկալ են մատուցել Սիրուշոյին Նյու Ջերսիում (ֆոտո)

11:42   15 մարտի, 2018

Սիրուշոն վերջերս մեկնել է համերգային շրջագայության: Նա ելույթներ է ունեցել եվրոպական մի քանի քաղաքներում, եւ առջեւում համերգներ են սպասվում Միացյալ Նահանգներում: Երգչուհու առաջին ամերիկյան համերգը նախատեսված է Նյու Ջերսիում, որտեղ էլ այս պահին գտնվում է նա։

Սիրուշոն իր Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես են դիմավորել իրեն տեղի հյուրանոցում.

«Հաճելի անակնկալ՝ հյուրանոցի իմ համարում։ Նրանք նույնիսկ հայկական պանիր են դրել զամբյուղում»,- story բաժնում հրապարակած լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Հիշեցնենք, որ երգչուհին ԱՄՆ համերգային շրջագայության է մեկնել իր մանկության ընկերուհու հետ։



© NEWS.am STYLE