17:36 15 մարտի, 2018Նազենի Հովհաննիսյանը գարնանային լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որում Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ «Կասկադում» նստած, վայելում է արեւոտ եղանակը։

«Բարի օր։ Երեւանն է կանչում»,- գրել է հաղորդավարուհին լուսանկարի նկարագրության մեջ։
Ի դեպ, հարկ է նշել, որ լուսանկարն արվել է նախորդ ամառ։ Դրա հեղինակը Նազենիի մտերիմ ընկերուհին՝ Սոֆի Մխեյանն է։

Հավանաբար, կարմիրը Նազենիի սիրելի գույներից է, քանի որ դերասանուհին երեկ նույնպես կարմիր զգեստով լուսանկար էր հրապարակել իր էջում։
Ի տարբերություն իր մյուս լուսանկարների, այս լուսանկարը Նազենի որեւէ կերպ չի մեկնաբանել: