Յուրի Շեւչուկը կնոջ հիշատակին նվիրված տեսահոլովակ է թողարկել

14:40   15 մարտի, 2018

Յուրի Շևչուկն ու ДДТ խումբը թողարկել են «Когда ты была здесь» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակը հրապարակվել է Youtube officialddt ալիքում։

Խմբի ղեկավար Յուրի Շևչուկն այդ տեսահոլովակը նվիրել է իր կնոջը՝ Էլմիրա Բիկբովային, որը 26 տարի առաջ է մահացել ուռուցքային հիվանդությունից։

«Այսօր Էլմիրայի հիշատակի օրն է (30.05.1967- 13.03.1992)»,- գրել է Յուրի Շևչուկը սոցցանցում։ Լսեք երգը, դիտեք տեսահոլովակը։ Բոլորին սեր եմ մաղթում»։

Տեսահոլավակում ցուցադրված են գարնանային Պետերբուրգի տեսարաններ, դրանց զուգահեռ ДДТ խումբը երգում է դատարկ սենյակում։ Տեսահոլովակի վերջում կադրեր են հիվանդասենյակից ու Էլմիրա Շևչուկի ստեղծած նկարներից մեկը։



© NEWS.am STYLE