Համացանցում է հայտնվել Նատաշա Կորոլյովայի ամուսնու էրոտիկ պարն անծանոթ կնոջ հետ (տեսանյութ)

14:10   15 մարտի, 2018

Համացանցում Նատաշա Կորոլյովայի ամուսնու եւ մի անծանոթ թխահեր կնոջ էրոտիկ պարի տեսագրություն է հայտնվել։ «Дни»-ն գրում է, որ տեսանյութում Սերգեյ Գլուշկոն, նույն ինքը՝ Տարզանը, մարմնի ինտիմ մասերը միայն սավանով է ծածկել եւ կրքոտ գրկում է մի թխահեր կնոջ (որը հաստատ նրա կինը չէ)։

Օրերս Տարզանը ելույթ է ունեցել Վոլգոդոնսկի գիշերային ակումբներից մեկում կայացած փակ հավաքույթի ժամանակ, սակայն ներկաներից մեկը ծածուկ տեսագրել է Տարզանի կրքոտ պարն ու այն հրապարակել համացանցում։ 

Բեմն այնքան փոքր էր, որ հանդիսատեսը կարող էր հեշտությամբ տեսնել Տարզանի ու նրա պարընկերուհու չափազանց էրոտիկ պարի բոլոր մանրամասները։



© NEWS.am STYLE