Կանանց հինգ հիմնական էրոտիկ երազները

22:02   17 մարտի, 2018

Կան կանացի մի քանի հիմնական սեռական ֆանտազիաներ, որոնք կանայք հիմնականում երազում են տեսնում։

Ես տղամարդ եմ

Եթե կինը հաճախ է երազում տեսնում, որ ինքը գրավիչ տղամարդ է, որին բոլորն ուզում են, դա կարող է նշանակել, որ իրական կյանքում նրան շրջապատում են ինքնավստահ տղամարդիկ, որոնց հետ նա տարաձայնություններ ունի, սակայն ենթագիտակցաբար ուզում է նրանց նման լինել ։

Հարկադրական օրալ սեքս 

Եթե կինը երազում տեսնում է, որ զուգընկերոջ հետ հարկադրական օրալ սեքսով է զբաղվում՝ ապա իրականում դա կարող է նշանակել, որ կինը չկարգավորված խնդիրներ ունի տվյալ տղամարդու հետ։

Սեքս կնոջ հետ

Բավականին տարածված կանացի ֆանտազիա  և էրոտիկ երազ՝ զգայական սեքս կամ պարզապես սիրային փաղաքշանքներ այլ կնոջ հետ։ Սովորաբար նման երազները խոսում են քնքշանքի, ջերմության ու ըմբռնման պակասի մասին, որը կարող էր ինչ-որ չափով բավարարել նույնասեռական սեքսը։

Գաղտնի կապ

Երազում գաղտնի կապը կամ էլ հայտնի մարդու հետ սեքսը սովորաբար խոսում է այն մասին, որ իրական կյանքում կինը ինչ-որ խնդիրներ կամ գործեր ունի, որոնց մասին դեռ չի կարող բարձրաձայնել։

Խմբակային սեքս

Երազում մի քանի տղամարդու հետ միաժամանակ սեքսով զբաղվելը սովորաբար խորհրդանշում է ուշադրության, ինքնավստահության պակաս։ Կամ կնոջ ամուսինը, կամ նրա հայրը նվաստացնում են նրա իրական հնարավորությունները, դրանց հետ մեկտեղ՝ նաև ինքնագնահատականը։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE