Դավաճանության հինգ պատճառ

16:04   17 մարտի, 2018

Դուք պատրաստ չեք միասեր հարաբերություններին

Սուր զգացողություններ որոնողի ու ռոմանտիկ և սեքսուալ բազմազանություն սիրողի համար հավատարիմ մնալը նույնն է, ինչ խիստ սննդակարգի հետևելը։ Եթե դուք ցանկացած երկարաժամկետ հարաբերություններում դավաճանել եք, ուրեմն հնարավոր է, դուք պարզապես պատրաստ չեք միասեր հարաբերություններին։ Ավելի լավ է ինքներդ ձեզ խոստովանեք դա մինչև հարաբերություններ սկսելը, որպեսզի ուրիշներին էլ ցավ չպատճառեք ձեր դավաճանությամբ։

Դուք բաց թողված հնարավորությունների զգացողություն ունեք

Դավաճանության մեկ այլ հնարավոր պատճառ է անհավանական հնարավորություններ բաց թողնելու զգացողությունը։  Գուցե ձեզ էլ է հետապնդում ինչ-որ անհավանական բան՝ օրինակ շատ գեղեցիկ մեկի հետ սեքսով զբաղվելու հնարավորությունը բաց թողնելու վախը։

Դուք դժբախտ եք ձեր հարաբերություններում

Ոմանք ուրիշների հետ են կապվում, որպեսզի բավարարեն իրենց զգացմունքային ու ֆիզիկական պահանջները, որոնք անտեսված են նրանց զուգընկերների կողմից։ Նրանք իրենց լավ են զգում նրանց հետ, ովքեր բավարարում են նրանց պահանջները։

Դուք ուզում եք բաժանվել ձեր զուգընկերոջից

Դուք ենթագիտակցաբար զգում եք, որ դավաճանությունը նշանակություն չի ունենա, քանի որ դուք շուտով կբաժանվեք։ Կամ դուք  դավաճանում եք, որպեսզի ձեր զուգընկերոջը դրդեք դադարեցնել ձեզ հետ հարաբերությունները, քանի որ ինքներդ դա անելու բավականաչափ վճռականություն չունեք։

Դուք ուզում եք ձեզ անհրաժեշտ զգալ

Այն գիտակցությունը, որ դուք կարող եք գրավել ոչ միայն մեկ, այլև երկուս կամ ավելին զուգընկերների, կարող է շոյել ձեր ինքնասիրությունը։ Դրա համար էլ ոմանք դավաճանում են սեփական անվստահության պատճառով։ Հաճախ դավաճաններն իրենց չգնահատված են զգում հարաբերություններում կամ առհասարակ կյանքում։ Իսկ դավաճանությունը լրացուցիչ ազդակ է հաղորդում նրանց «ես»-ին, երբ նրանք այլևս սեփական խնդիրները հաղթահարելու ուժ չեն ունենում։

Նյութը՝ soulpost.ru-ի



© NEWS.am STYLE