Նշաններ, որ ձեր հարաբերությունները երկարատեւ կլինեն

15:09   18 մարտի, 2018

Դու դուր ես գալիս նրա մորը

Եվ նաեւ հայրիկին, տատիկին ու պապիկին  եւ նույնիսկ զարմուհիներին: Նրանց տանը դու քեզ լավ ես զգում, եւ նրանք քո ներկայությունից արդեն չեն շփոթվում:

Դու տանը քո արտաքին տեսքի համար չես անհանգստանում

 Դու գիտես, որ նույնիսկ գիշերազգեստով նրա համար դու ամենագեղեցիկն ես: Ինքն էլ քեզ է դուր գալիս, նույնիսկ հնամաշ կիսատաբատով:

Բոլորը նրա մասին են հարցնում, երբ դու մենակ ես գալիս

Իսկ դու հաստատ գիտես, որ նա պարզապես տանն է մնացել իր սիրելի թիմի խաղը դիտելու համար։

Դու միշտ կարող ես իր հետ գալ

Ընկերուհիներդ արդեն ընտելացել են, որ նա հաճախ ընկերակցում է քեզ կամ երեկույթից հետո գալիս է քո հետեւից:

Դուք Ձեր հումորներն ունեք

Եվ միայն դուք եք հասկանում դրանք, ինչը Ձեր միջեւ մտերմության  ամենագլխավոր նշաններից է:

Դու զգում ես, որ յուրացրել ես իր սովորությունները

Ինչ-որ բան դու մեխանիկորեն ես վերցրել, բայց որոշ բաներ էլ հարմար է անել այնպես, ինչպես ինքն է անում:

 

Նյութի աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE