Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը  

21:46   15 մարտի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային լուսանկար է հրապարակել: Լուսանկարն արված է տարիներ առաջ, քանի որ դերասանն այնտեղ ավելի երիտասարդ է:

Դերասանի լուսանկարն, ինչպես հատուկ է Մկոյին, ունի հումորային գրառում: Այն մեկնաբանված է այսպես. «Կեր ու սուս»:

Հետևորդներից մեկը գնահատելով դերասանի տեղադրած հումորային ու զվարճալի լուսանկարներն ասել է, որ դերասանը ոչ միայն իր դերերով ու խաղով է ուրախացնում նրանց, այլև հետաքրքիր ու զվարճալի լուսանկարներն ու մեկնաբանություններ տեղադրելով ապահովում է երկրպագուների ու հետևորդների բարձր տրամադրությունը:

Հիշեցնենք, որ երեկ Մկոն հերթական լուսանկարն էր հրապարակել, որին կից գրել էր. «Արագիլիկս ու ես»:



© NEWS.am STYLE