Ելիզավետա 2-րդ թագուհին պաշտոնապես հաստատել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը

22:16   15 մարտի, 2018

Չնայած արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի մասին հաղորդվել էր դեռ անցած տարի, սակայն Ելիզավետա 2-րդ թագուհին այս առիթով պաշտոնական հայտարարություն չէր արել մինչ օրս:

In a letter to the Privy Council, the monarch expressed her approval of the upcoming wedding between her 'most dearly beloved grandson' and his fiancee, 36 

Այսօր Բուքինգեմյան պալատը հայտնել է թագուհու հայտարարության մասին, որտեղ նա այս հարսանիքի համար իր պաշտոնական համաձայնությունն է տվել:

The Queen has given her formal consent to the marriage of Prince Harry and Meghan Markle

Ես իմ համաձայնությունն եմ տալիս իմ ամենասիրելի թոռանս՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության կապակցությամբ: Այս համաձայնությունը պետք է կնքվի և պահվի Գաղտնի Խորհրդի գրառումներում, - ասել է Ելիզավետա 2-րդ թագուհին:

The announcement comes as it was revealed Prince Harry took  Meghan Markle to a secret meeting with traumatised war veterans that he says 'shocked us to our core'.

Նման հայտարարությամբ թագուհին հանդես էր եկել նաև 2011թ.-ին՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությունից առաջ:

At a Privy Council meeting on Wednesday, the monarch made the declaration and will have signed a Great Seal of the Realm

Հիշեցնենք, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը, որը բոլոր նախադրյալներն ունի «Տարվա հարսանիք» տիտղոսին արժանանալու համար, տեղի կունենա մայիսի 19-ին:

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ PA



© NEWS.am STYLE