«Ո՞ւմ են պետք աղջկա ստանդարտ դիմագծերը եւ կառուցվածքը, եթե նրա ներկայությունը չի փոխում շնչառությունդ». Վահե Ալեքսանյան

11:48   16 մարտի, 2018

Կանանց մեկամսյակին նվիրված բլից հարցազրույցների շարքն այս անգամ շարունակում է մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Վահե Ալեքսանյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմել է՝ ինչպիսի աղջիկների է նախընտրում, ինչպես նաեւ իր խորհուրդով կիսվել հայուհիների հետ:

Վահե, շիկահերնե՞ր, թե՞ սեւահերներ:

Վարսերի գույնը ոչինչ չի որոշում. դա միայն երանգ է :)

Կինը գրավիչ է, երբ...

Կինը գրավիչ է, երբ տանն է:

Չես սիրում, երբ աղջիկը...

Չեմ սիրում, երբ աղջիկն ավելորդ հարցեր է տալիս:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Ինձ դուր գալու համար կինը պետք է չափազանց զգայուն ու զգացմունքային լինի:

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Մոնիկա Բելուչի:

Ոչ մեկը, ոչ՝ մյուսը: Ես ավելի շատ սիրում եմ Քեմերոն Դիասին:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Ո՞ւմ են պետք ստանդարտ գծած դիմագծերը եւ կառուցվածքը, եթե տվյալ աղջկա ներկայությունը չի փոխում շնչառությունդ: Աղջիկը պետք է լինի հմայիչ, զգայուն, սեքսուալ եւ հոգատար: Դա է գեղեցկացնում նրան:

Փոքր տարիքում սիրահարված ես եղել

Փոքր տարիքում սիրահարվում էի դերասանուհիների եւ երգչուհիների: Հիմա էլ ոչինչ չի փոխվել :)

Ո՞ւմ ես մեկամսյակի ընթացքում նվերներ մատուցել/ մատուցելու:

Մեկամսյակն այնքան էլ չեմ կարեւորում, քանի որ աղջիկներին միշտ պետք է սիրել, հոգ տանել նրանց ու հաճելի դարձնել ամեն մի պահը:

Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:

Մեր հայ աղջիկները կյանք են: Միայն մի բան խորհուրդ կտայի փոխել՝ կողքինների կարծիքի կարեւորումը: Աղջիկնե´ր, դուք հավերժ չեք ապրելու: Ապրեք այնպես, ինչպես ձեր սիրտն է ուզում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վահե Ալեքսանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE