Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է իր գովազդի համար նկարահանել մորն ու տատիկին

10:06   16 մարտի, 2018

Օրերս ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել էր Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար (37-ամյա հայուհին պատմել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի, երեք երեխաների՝ դուստրեր Նորթի ու Չիկագոյի, եւ որդու՝ Սեյնթի, փոխնակ մայրության եւ առողջական խնդիրների մասին), իսկ ավելի ուշ Instagram-ում հրապարակել է իր բյութի ապրանքանիշի գովազդը:

Ընդ որում՝ գովազդային հոլովակում նկարահանվել են Քիմն անձամբ, նրա 62-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, եւ տատիկը՝ 83-ամյա Մերի Ջոն:

Եվ ահա 2 օր անց հայուհին կադրեր է ցուցադրել նկարահանումներից.

«Լուսանկար ենք անում իմ մեյքափ հավաքածուի համար»,- մակագրել է լուսանկարներից մեկը Քիմը:

Ի դեպ, Քիմի նոր արտադրանքը քոնսիլեր է, որը կներկայացվի 16 երանգով, ունի երիտասարդացնող էֆեկտ եւ համապատասխանում է 20-ից մինչեւ 80 տարեկան կանանց:



© NEWS.am STYLE