Քիմ Քարդաշյանը՝ քույրերի եւ գեյշաների հետ

11:04   16 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ վերջերս Ճապոնիա էր այցելել։ Քիմը, Քլոեն ու Քորթնին փետրվարին մեկնել էին Տոկիո՝ նկարահանելու դրվագներ իրենց ընտանեկան հեռուստաշոուի նոր եթերաշրջանի համար, իսկ Քիմը նաև բյութի-դասընթացներ է անցկացրել Ճապոնիայի մայրաքաղաքում։ Նաև հայուհուն տեսել էին Տոկիոյում Կարմիր լապտերների թաղամասում՝ սեքս շոփից դուրս գալու պահին։ Իսկ հիմա, երբ արդեն Քիմը Լոս Անջելես է վերադարձել ու զբաղվում է իր աշխատանքով, նա պարբերաբար վերհիշում է իր ճամփորդությունը Ճապոնիա ու հրապարակում հետաքրքիր կադրեր Instagram-ում։

Այս անգամ 37-ամյա հայուհին ցույց է տվել իրեն, Քորթնիին ու Քլոեին՝ գեյշաների կողքին, լուսանկարը մակագրելով՝ «Գեյշա աղջիկներ» հիերոգլիֆներով։

Հիշեցնենք, որ օրերս Քիմը նկարահանվել է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար։ 37-ամյա հայուհին պատմել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի, երեք երեխաների՝ դուստրեր Նորթի ու Չիկագոյի, և որդու՝ Սեյնթի, փոխնակ մոր ու առողջական խնդիրների մասին։

Kandid Konfessions: Kim Kardashian, 37, has divulged all about the process of welcoming her third child Chicago via gestational carrier, as well as future plans for expanding her family



© NEWS.am STYLE