Ալեքսիս Օհանյանը հարգել է իր մոր հիշատակը

11:36   16 մարտի, 2018

Ալեքսիս Օհանյանը հարգել է իր մոր՝ Անկե Օհանյանի հիշատակը, որը մահացել է տասը տարի առաջ։ Reddit կայքի հիմնադիրն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ձեռքին երեւում է դաջվածք՝ մոր ծննդյան տարեթվով։

«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն տասը տարի է անցել այն օրից, երբ դու մահացել ես, մայրի՛կ։ Ես միշտ կկրեմ այս դաջվածքը՝ քո ծննդյան տարեթվով՝ 16.11.53, եւ ուժի տիեզերական խորհրդանշով։ Դու միշտ եղել եմ իմ ուժի աղբյուրը։ Ես սիրում եմ քեզ»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Իսկ օրերս Ալեքսիս Օհանյանի Instagram-ում հայտնվել էր մի հուզիչ լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեքսիսն իր դստերը՝ Օլիպիային սովորեցնում լողալ լողավազանում, իսկ հետևի պլանում նստած Սերենա Ուիլյամսն ուշադիր հետևում է ամուսնու ու դստեր գործողություններին։



© NEWS.am STYLE