Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է Տիմուր Բատրուդինովը կատարում Metallica խմբի երգը

12:09   16 մարտի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է Comedy Club-ի ռեզիդենտ Տիմուր Բատրուդինովը կատարում Metallica խմբի One երգը։ Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Տիմուրը կիթառ նվագում։

«Եզակի տեսագրություն։ Տիմուր Հեթֆիլդինովը առաջին անգամ կատարում է One երգն իր ընկերների՝ Պակո դե Լյուսկայի, Անդրեյ Հենդրիքսի ու Գարիկ ՄաքԼաֆլինի համար»,- մակագրել է տեսանյութը Գարիկը:

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Իսկ մենք հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանի ու Միշա Գալուստյանի թիմը վերջերս հաղթել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղում:

«Շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին՝ փայլուն Էլդիյար Կենենսարովին, Միխայիլ Գալուստյանին ու Ալեքսեյ Կրիվենին։ Կեցցե՛ք։ Անկասկած, պրոֆեսիոնալ գիտակներն ավելի լավ կխաղային, բայց սիրողական մակարդակի համար մենք էլ վատ չխաղացինք։ Ադրենալինի մակարդակը սարսափելի բարձր էր ու դա է ամենակարեւորը։
P.S. Առանձին շնորհակալություն Ալես Մուխինին՝ բրեյնսթորմինգի, ինտենսիվ մարզումների ու արժեքավոր խորհուրդների համար»,- գրել էր Instagram-ում Գարիկը։



© NEWS.am STYLE