Իրինա Շեյքը գայթակղիչ հոլովակ է հրապարակել Love Magazine-ի համար նկարահանումներից

12:48   16 մարտի, 2018

Իրինա Շեյքը ցույց է գայթակղիչ տեսանյութ՝ Love Magazine-ի համար նկարահանումներից, միաժամանակ շնորհակալություն հայտնելով հանրահայտ լուսանկարիչներ Մերթ Ատլասին ու Մարկուս Պիգոտին։

Ռուս սուպերմոդելն իր Instagram-ում հրապարակել է տեսահոլովակ՝ հանրահայտ ամսագրի համար իր նկարահանումներից։

Публикация от irinashayk (@irinashayk)

Ի դեպ, օրերս Իրինա Շեյքը, Կլաուդիա Շիֆերը, Դոնաթելա Վերսաչեն եւ այլ աստղեր ներկա են գտնվել բրիտանական Vogue-ի երեկույթին՝ Լոնդոնում։

Երեկույթը նվիրված էր բոլոր այն կանանց, որոնք հայտնվելու են ամսագրի ապրիլյան համարում։ Բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը ապրիլյան համարում ներկայացնելու է Իրինա Շեյքին, Դոնաթելա Վերսաչեին, Կլաուդիա Շիֆերին, Ռիտա Օրային, Ջորդան Դանին ու շատ այլ մոդելների։



© NEWS.am STYLE