Քենդալ Ջեները, Էդ Շիրանը, DJ Khaled-ը՝ Քրիս Բրաունի եւ Lil Dicky-ի նոր տեսահոլովակում

13:34   16 մարտի, 2018

Ռեփեր Lil Dicky-ն ներկայացրել է իր առաջին ալբոմի՝ Freaky Friday երգի տեսահոլովակը։ Երգը ձայնագրված է Քրիս Բրաունի հետ, որը նկարահանվել է նաեւ տեսահոլովակում։ Ըստ սյուժեի՝ անհաջողակ Lil Dicky-ն վերցնում է Քրիս Բրաունի մարմինն ու սկսում ապրել նրա կյանքով։ Տեսահոլովակի վերջում նա նաեւ հայտնվում է Էդ Շիրանի, DJ Khaled-ի ու Քենդալ Ջեների մարմիններում։

«Գրողը տանի, ես հեշտոց ունեմ,- երգում է Քենդալը, - ես մտադիր եմ պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում կինը»։

Տեսահոլովակը, որը հրապարակվել է Lil Dicky-ի Youtube-ի ալիքում, արդեն ավելի քան 3,5 միլիոն դիտում է գրանցել։



© NEWS.am STYLE