Ինչպես է Եվա Ռիվասը կատարում «Армения» երգը (տեսանյութ)

14:35   16 մարտի, 2018

Եվա Ռիվասին որքան էլ քննադատեն իր սկանդալային գրառումների կամ կերպարների համար, մի բան հաստատ է՝ նա հրաշալի ձայն ունի։ Երգչուհին իր Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել, որում ելույթ է ունենում փորձերից մեկի ժամանակ։

Եվան կատարում է Յուլիանա Դոնսկայայի «Армения» երգը։

Հիշեցնենք, որ օրերս առաջ Ռիվասն արխիվային հոլովակ էր հրապարակել իր Instagram-ում, որտեղ հարցազրույցի ժամանակ խոսում է հայ աղջիկների մեծամասնության պահվածքի մասին.

«Հայուհիները իբրեւ թե համեստ են, իսկ իրականում նրանք պատրանք են ստեղծում, թե համեստ են: Նրանք վախենում են, թե ոչ ոք չի ամուսնանա նրանց հետ»,- ասում է Ռիվասը:



© NEWS.am STYLE