Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդը դուստր է ունենալու

15:40   16 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Ray J-ն, որի հետ հայուհին տեսագրել էր իր հանրահայտ սեքս տեսանյութը, դեռ աշնանն էր հայտարարել, որ հայր է դառնալու։ Ray J-ն ու նրա ընկերուհին՝ Փրինսես Լավը (միասին են 2016-ից) դուստր են ունենալու։

Զույգը գաղտնի էր պահում երեխայի սեռը,  բայց վերջերս հավաքույթ էր կազմակերպել երեխայի գալիք ծննդյան կապակցությամբ։ Նման հավաքույթները ԱՄՆ-ում անվանում են Baby Shower։ Եվ, դատելով հավաքույթին ներկա աղբյուրների տեղեկություններից, ամեն ինչ վարդագույնով էր զարդարված՝ ներկաներին ակնարկելով, որ զույգը դուստր է ունենալու։

Հայտնում են, որ զույգը թանկարժեք նվերներ է ստացել՝ 2800 դոլարանոց մանկական շարժական զամբյուղ՝ քաշմիրից, շարժական օրորոց՝ 300 դոլարանոց, ու 1000 դոլարանոց ճոճանակ-խաղալիք։

Աստղերն իրենք հավաքույթի համար 250 000 դոլար են ծախսել։



© NEWS.am STYLE