Ռիհանան քննադատել է Snapchat-ին իր միջոցով ընտանեկան բռնության զոհերին ծաղրանքի ենթարկելու համար

16:46   16 մարտի, 2018

Ռիհանան քննադատել է Snapchat-ին ընտանեկան բռնության զոհերին ծաղրելու համար։ Հոսթինգն օրերս հրապարակել էր գովազդ՝ հիմնված 2009 թվականին Ռիհանայի եւ նրա նախկին ընկեր Քրիս Բրաունի վեճի վրա։ Համացանցը «պայթել» է վրդովմունքից, իսկ Snapchat-ը հեռացրել է գովազդը եւ ներողություն խնդրել։

Ռիհանան ներողությունը չի ընդունել.

«Snapchat, կարծում եմ՝ արդեն գիտես, որ իմ սիրելի հավելվածների ցանկում չես։ Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ այս ամբողջ պատմության իմաստը։ Կցանկանայի սա տգիտություն կոչել, սակայն գիտեմ, որ այդքան հիմար չես։ Դուք փողեր եք ծախսել, որ ստեղծեք անիմացիոն կերպար, որը դիտմամբ ծաղրում էր բոլոր նրանց, ովքեր բռնության զոհ են դարձել, եւ ծիծաղել եք նրանց վրա։ Հարցը իմ անձնական զգացմունքները չեն, քանի որ դրանք շատ են։ Բայց դուք ստորացրել եք այն երեխաներին, կանանց, տղամարդկանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել»,-գրել է նա իր Instagram-ում։



© NEWS.am STYLE