«Հանուն լյուքսի եւ ճոխության այստեղ գալն իմաստ չունի». Մայա Պողոսյանը՝ Թբիլիսիում

18:32   16 մարտի, 2018

Մայա Պողոսյանն իր հանգիստն է վայելում Վրաստանի մայրաքաղաքում։ El ամսագրի գլխավոր խմբագիրն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Թբիլիսիում։ Լուսանկարին կից Մայան իր կարծիքն է հայտնել քաղաքի մասին.

«Թբիլիսին դեռ նոր պետք է իսկապես բարեկարգ քաղաք դառնա։ Այն, իհարկե, Արեւմտյան Եվրոպա չէ։ Հանուն լյուքսի եւ ճոխության այստեղ գալն իմաստ չունի։ Փոխարենն այստեղ կան այլ բաներ։ Գեղեցիկ, ռոմանտիկ, անակնկալներով լի, բազմազան եւ բարյացակամ քաղաք՝ յուրահատուկ եւ ոգեշնչող մթնոլորտով»:



© NEWS.am STYLE