Մերձմոսկվայում որոշել են Օլգա Բուզովայի հուշարձանը տեղադրել

12:31   17 մարտի, 2018

Մերձմոսկվայում որոշել են տեղադրել Օլգա Բուզովայի հուշարձանը, հայտնում է «360»-ը։

Մերձմոսկվացի քանդակագործը հայտնել է այն մասին, որ Մոսկովյան մարզում հայտնվելու է հայտնի հաղորդավարուհու ու երգչուհու, սկանդալային համբավ ունեցող ռեալիթի շոուի աստղ Օլգա Բուզովայի հուշարձանը։ Արվեստագետը վստահ է, որ Օլգան արտացոլում է ժամանակակից թրենդները զանգվածային մշակույթում, ու որ նա Ռուսաստանի բազմաթիվ դեռահասների կուռքն է։

Հիմա քանդակագործը պատրաստում է հուշարձանի մանրակերտը ու խոստանում է հասնել նրան, որ հուշարձանը տեղադրվի Մերձմոսկվայում։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք Օլգա Բուզովան ինքը տեղյակ է վարպետի նապոլեոնական ծրագրերից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի վետերանների կուսակցությունը դիտարկում է «Дом 2» հեռուստաշոուի հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի թեկնածությունը սեպտեմբերյան ընտրություններում Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը։



© NEWS.am STYLE