Քիմ Քարդաշյանի շնորհիվ անապահով ընտանիքների երեխաների համար կենտրոնը չի փակվի

13:35   17 մարտի, 2018

Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Watts Empowerment Center-ը հատուկ կենտրոն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաներով։ Այդ կրթական կենտրոնում դասավանդում են արվեստ ու կազմակերպում սպորտային պարապմունքներ, բայց քանի որ այդ տարի կենտրոնի բյուջեն կրճատել էին, այն փակման շեմին էր գտնվում։ Կենտրոնի ղեկավարությունը դրամահավաք էր կազմակերպել փակումը կանխելու համար, ու ահա Քարդաշյանների գերդաստանը ֆինանսավորել է այդ կենտրոնի գործունեությունը։

Քիմ Քարդաշյանը՝ քույրերի ու մայրիկի հետ, այցելել էր կենտրոն, որտեղ նրանց հատուկ շնորհակալագիր են հանձնել։


Քիմ


Քորթնի


Քիմի մայրը՝ Քրիսն իր բոյֆրենդ Քորի Գեմբլի հետ


Քիմն ու նրա երկրպագուները

Ի դեպ, 37-ամյա հայուհին Քանյե Ուեսթի վերջին հավաքածուի հագուստով է։

Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Քիմը նշել է, որ հագուստի հարցում լսում է Քանյեի խորհուրդները։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE