Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է իր փեսացուից

15:36   17 մարտի, 2018

Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է իր փեսացու Ջեյմի Մազուրից՝ տասը տարվա համատեղ կյանքից հետո։ 36-ամյա մոդելն ու Ջեյմին, որն արդեն 36 տարեկան է, դեռ չեն մեկնաբանել այս նորությունը։

Us Weekly-ն գրում է, որ զույգը միասին է կայացրել այդ որոշումը։

«Նրանք փորձել են փրկել հարաբերություններն ու միմյանց ժամանակ են տվել։ Բայց Ալեսանդրան ու Ջեյմին հազվադեպ էին հանդիպում, քանի որ մոդելը մշտապես աշխատում էր ու շփվում բազմաթիվ այլ տղամարդկանց հետ, ինչի հետեւանքով նրանց հարաբերությունները սպառել են իրենց։ Ջեյմին այլեւս չի հետաքրքրում Ալեսանդրային»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։

Հիշեցնենք, որ զույգը երկու երեխա ունի՝ իննամյա դուստր Անյա Լուիզան, ու հնգամյա որդի՝ Նոա Ֆենիքսը։



© NEWS.am STYLE