«Վրիժառուների» նոր թրեյլերը շուրջ 20 միլիոն դիտում է հավաքել մեկ օրում

13:55   17 մարտի, 2018

Marvel Entertainment -ի Youtube-յան ալիքով հրապարակվել է «Վրիժառուներ․ Հավերժության պատերազմ» ֆիլմի նոր թրեյլերը, որը ընդամենը մեկ օրում շուրջ 20 մլն դիտում է հավաքել։ Ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի ու Ջո Ռուսոները։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Սքարլետ Յոհանսոնը, Մարկ Ռուֆալոն, Էնթոնի Մակին, Էլիզաբեթ Մակին, Էլիզաբեթ Օլսենը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Թոմ Հոլանդը, Չեդվիկ Բաուզմանը, Քրիս Փրաթը և այլք:

Ամերիկյան վարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ին։

Առաջին անգամ մեծ էկրանին հանդիպելու են Վրիժառուների թիմը, Գալակտիկայի պահակները, Սարդ մարդը, Սև հովազն ու մյուս սուպերհերոսները։ Դաշնակիցները ստիպված են լինելու դիմակայել հզոր Տանոսին, որը պատրաստվում է կործանարար հարված հասցնել ու վերջ տալ Տիեզերքի գոյությանը։



© NEWS.am STYLE