Հինգ նշան, որ տղամարդը ցանկանում է լքել քեզ

13:04   18 մարտի, 2018

Գոյություն ունեն հինգ հիմնական նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդը պատրաստվում է հեռանալ:

Հեռախոսդ լռում է

Դեռ բոլորովին վերջերս նա շաբաթական կամ նույնիսկ օրական մի քանի անգամ զանգահարում էր քեզ, իսկ հիմա՝ ավելի ու ավելի հազվադեպ: Նա արդարանում է, թե զբաղված է աշխատավայրում կամ ծնողների ամառանոցում է: Հորմոնների բուռն արտադրությունն ավարտվել է, հիմա նա վախենում է կենցաղից, առօրյայից եւ նրանից, որ հարաբերությունները շատ հեռուն կգնան: Բայց նաեւ պատրաստ չէ վերջնականապես հեռանալ քեզանից: Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ զանգահարում է՝ համոզվելու համար, որ դեռ սպասում ես իր զանգերին:

Սավաններդ անթերի վիճակում են

Դուք ավելի ու ավելի հազվադեպ եք սեքսով զբաղվում: Բնականաբար, ժամանակի ընթացքում զույգերի մեծ մասի մոտ սիրով զբաղվելու հաճախականությունը կրճատվում է: Բայց եթե սեքս գրեթե չկա, նրա կյանքում, հավանաբար, ուրիշ կին կա:

Նա հաճույքով ապագայի ծրագրեր չի կազմում

Նրա ծրագրերում քեզ համար տեղ չկա: Ընդ որում՝ ամենեւին պարտադիր չէ, որ այդ ծրագրերը համատեղ կյանքի մասին լինեն: Դա կարող է վերաբերել նաեւ առաջիկա կիրակիին: Նրա համար նախապես ցանկացած ծրագիր կազմելը նշանակում է պատասխանատվության բեռ ստանձնել եւ խոստովանել, որ դուք իսկապես որոշակի հարաբերություններ ունեք: Իսկ նա վախենում է դրանից:

Նա խոսում է այն մասին, որ իրեն ավելի շատ ազատություն է պետք

Հաճախ այդ «ազատությունը» պարզապես հրաժեշտի հոմանիշն է: Բայց երբեմն տղամարդն իսկապես ավելի շատ անձնական տարածության կարիք է ունենում: Նման տղամարդիկ որքան հազվադեպ են տեսնում կնոջը, այնքան ավելի են նրան սիրում, եւ հարաբերությունների աստիճանական զարգացմանը զուգահեռ՝ իրենք են հրաժարվում իրենց թանկարժեք ազատությունից:

Սկսել ես զայրացնել նրան

Հանկարծ ամեն ինչ «այնպես չես անում»: Նույնիսկ այն, ինչը ժամանակին նրան դուր էր գալիս: Նա պարզապես հոգնել է քեզանից: Հաճախ տղամարդը գիտակցաբար սկսում է ագրեսիա դրսեւորել, որպեսզի բաժանումն այնքան էլ ցավագին չլինի կնոջ համար:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE