Չորս պատճառ, թե ինչու են տղամարդիկ արհամարհում այն կանանց, որոնք իրենց դուր են գալիս

22:01   18 մարտի, 2018

Ոչ իդեալական լինելու զգացողություն

Այո, տղամարդը կարող է վստահ չլինել, որ քեզ համար իդեալական տարբերակ կլինի ։ Նա կարող է լինել չափից սիրահարված, բայ ց միաժամանակ գիտակցել, որ քեզ համար բավականաչափ լավը չէ։ Կամ էլ , հակառակը, կարող է զգալ, որ այնքան էլ սիրահարված չէ, հետեւաբար կարող է քեզ համարել ոչ իդեալական։ Ամեն դեպքում՝ ձեզնից մեկնումեկի անկատարությունը կարող է պատճառ դառնալ, որ նա խուսափի հետագա հարաբերություններից։

Պատրաստ չէ մերժման

Սա ցածր ինքնագնահատական ունեցող անվստահ տղամարդկանց շրջանում տարածված խնդիրն է։ Դու նրան դուր ես եկել, բայց նա այնքան է վախենում, որ չի կարողանա քեզ վրա պատշաճ տպավորություն թողնել, որ որոշում է առհասարակ սառեցնել իր զգացմունքները։ Տվյալ իրավիճակում լուծումը կարող է լինել միայն առաջինը նախաձեռնություն դրսեւորելը։

Անվստահություն՝ հարաբերությունների անհրաժեշտության հարցում

Այսպես կոչված «եւ ուզում է, եւ վախենում» ՝ սա այն դեպքն է, երբ տղամարդը վստահ չէ, որ կյանքի տվյալ պահին նրան պետք են հարաբերություններ։ Ու եթե նա իրոք ազնիվ մարդ է, ապա չի սկսի այդ հարաբերությունները , որպեսզի ապագայում ավելի շատ սխալներ չգործի։

Խորամանկ խաղ

Եթե տղամարդը ձևացնում է, որ կնոջը չի նկատում ու միտումնավոր արհամարհում է, կնոջ համար ամենահաճելի պատճառն այն կլիներ, որ նա այդպես ուզում է ավելի շատ բորբոքել կնոջ հետաքրքրությունը։ Որպես կանոն, նման խաղերը ավարտվում են բուռն սիրային հարաբերություններով։ Այնպես որ՝ ընտրությունը քոնն է։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE