Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Չիկագո դստեր լուսանկարը

22:17   17 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Չիկագո դստեր լուսանկարը, որը երկու օր առաջ դարձավ 2 ամսական: Իր Instagram-ում 37-ամյա հայուհին նկար է հրապարակել, որն  դեպ, առանց ֆիլտրերի է արվել:

«Փոքրիկս առավոտյան», - գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի շնորհիվ անապահով ընտանիքների երեխաների համար կենտրոնը չի փակվիԼոս Անջելեսի կենտրոնում գտնվող Watts Empowerment Center-ը հատուկ կենտրոն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաներով։ Այդ կրթական կենտրոնում դասավանդում են արվեստ ու կազմակերպում սպորտային պարապմունքներ, բայց քանի որ այդ տարի կենտրոնի բյուջեն կրճատել էին, այն փակման շեմին էր գտնվում։ Կենտրոնի ղեկավարությունը դրամահավաք էր կազմակերպել փակումը կանխելու համար, ու ահա Քարդաշյանների գերդաստանը ֆինանսավորել է այդ կենտրոնի գործունեությունը։



© NEWS.am STYLE