Shine&Food. Թյունոսով եւ սաղմոնով աղցան ճապոնացի խոհարար Յուջի Սակուրադայից

10:25   18 մարտի, 2018

Օրերս Երեւանում ճապոնական թեյախմության ավանդական արարողությունն էին կազմակերպել: Այնքան տպավորված էի, որ որոշեցի նաեւ ճապոնական խոհանոց գտնել Երեւանում: Այն «հայտնաբերեցի» Նալբանդյան 23 հասցեում:

«Սակուրադա» ռեստորանի շեֆ խոհարար Յուջի Սակուրադան առաջարկեց ճապոնական խոհանոցից թյունոսով եւ սաղմոնով աղցան պատրաստել:

Իսկ ինձ անչափ տպավորեց Յուջի Սակուրադայի աշխատանքը խոհանոցում. նա բաղադրիչներն ափսեի մեջ այնպիսի խնամքով էր դասավորում, ասես արվեստի գործ էր ստեղծում:

Առաջարկում եմ դիտել տեսանյութը, իսկ ձեր կարծիքով կարող եք կիսվել իմ ֆեյսբուքյան էջում՝ Shine&Food: Անհամբեր կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE