Քիմ Քարդաշյանը շնորհավորել է եղբորը

14:17   18 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր հետ: 37-ամյա հայուհին շնորհավորել է եղբոր ծննդյան 31-ամյակը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ եղբայր Ռոբ: Ես քեզ շատ եմ սիրում և մաղթում եմ աշխարհի երջանկությունը: Ես սիրում եմ, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնում: Դու ամենալավ հայրն ու ընկերն ես: Չեմ համբերում, թե այսօր երբ ենք նշելու»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երեկ ցույց էր տվել երկու ամսական Չիկագո դստեր լուսանկարը:

Իր Instagram-ում 37-ամյա հայուհին նկար էր հրապարակել, որն  դեպ, առանց ֆիլտրերի է արվել: Լուսանկարին կից Քիմը գրել էր. «Փոքրիկս առավոտյան»:



© NEWS.am STYLE