Մկրտիչ Արզումանյանը Աստծուց Օփել Վեկտրա է խնդրում

16:09   18 մարտի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային լուսանկար է հրապարակել: Լուսանկարում հումորիստը իր ձեռքերում տաքսու նշան է բռնել և Աստծուց մեքենա է խնդրում:

Տեղադրված լուսանկարին կից դերասանը գրել է. «Աստված ջան, Օփել Վեկտրա եմ ուզում»:

Հումորային գրառումից անմասն չեն մնացել Մկոյի ոչ պակաս հումորով հետևորդները՝ նշելով իրենց ցանկությունները:

Սոցիալական ցանցերում ակտիվ այս դերասանը չի դադարում իր հետևորդներին և երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Արզումանյանը օրերս արխիվային, կրկին զվարճալի լուսանկար էր հրապարակել՝ «Կեր ու սուս» մակագրությամբ:



© NEWS.am STYLE